Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու «Գազել» մակնիշի 1747S պ/հ և թիվ 52 երթուղու 1616S պ/հ «Գազել» ավտոմեքենաները, տուժող թիվ 35 երթուղու ուղևոր Գ. Զ.-ը հոսպիտալացվել է:
Նշվել էր, թե իբր տուժողի մորը թուրք եմ անվանել, և երբ նա ասել է՝ պաշտպանյալդ թուրք է, ասել եմ՝ թուրքը դուք եք: Կրկնում և պնդում եմ, որ ես իմ խոսքերից մինչ օրս ետ չեմ կանգնել, ասել եմ և պատասխան կտամ իմ ասածի համար, եթե որևէ մեկը կարծում է, որ խնդիր կա: Բայց թուրք չեմ անվանել: Եթե անվանած լինեի՝ կասեի: Կարող եմ անձամբ դատական նիստի արձանագրությունը ներկայացնել, որտեղ բազմիցս մոր կողմից հնչում է այդ արտահայտությունը, և մեր կողմից բացարձակապես արձագանք չի ստանում, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի:
Վթարի հետևանքով ВАЗ 2107-ի վարորդ Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ առաջ մահացել է:
Ինչո՞ւ են ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկվում:
Հայաստանում արտագաղթը սկսվեց 90-ականներին, ինչպես ընդունված է ասել՝ մութ ու ցուրտ տարիներին: Մութ ու ցուրտ տարիները վաղուց անցյալում են, սակայն արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է ահագնանում:
Վթարներից և պատահարներից խուսափելու համար ինչ պետք է իմանան դպրոցականները:
Մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող մարդկանց վիճակի մասին:
Այս տարվա փետրվարը սկսվեց աննախադեպ ցածր ջերմաստիճանով: Արդյունքում վթարների աննախադեպ մեծ թիվ գրանցվեց, որոնց վերացման համար շատ տեղերում Ջրմուղկոյուղու աշխատակիցները քանդել են ասֆալտապատ հատվածներ ու այդպես էլ թողել: Ալավերդի քաղաքում ընթացիկ տարում ծրագրված է ջրամատակարարման ներքին ցանցի նորացում իրականացնել:
Տերյան փողոցի առաջին նրբանցքի խաչմերուկում արդեն 2 ամիս է, ինչ անտեղի հոսում է խմելու ջուրը:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքների քննությունը:
Թաղամասի նախկին բնակիչներից մի կին նույնիսկ վազել է դեպի Մելիք-Ադամյան փողոց՝ դանակով իր կյանքին վերջ դնելու նպատակով, պառկեց փողոցի երկայնքով, սակայն ոստիկաններին հաջողվեց տիկնոջից վերցնել դանակը:
Մարտի 1-3-ին, 4-ի գիշերը և 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Համոզված ենք, որ այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին, ովքեր կատարել են իրենց ղեկավարի օրինական և արդար պահանջները։ Վստահ ենք, որ այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, ովքեր զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:
Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2013թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 103, որոնց 48.5%-ն աղջիկներ են:
Փետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:
Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փետրվարի 28-ին ժամը 15.00-ին Էրեբունի բնակելի զանգվածից ոչ հեռու վթարվել է Գառնի-Երևան մայրուղային ջրատարը: Ներկայումս, վթարի պատճառները պարզելու և դրա հետևանքները վերացնելու համար, տեղում աշխատում են ընկերության մասնագետները:
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մարտի 1-ին, ժամը 10:30-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվա, մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին:
Այսօր Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով մարտի 1-ից բուժհաստատություններում նախկինում անվճար որոշ ծառայությունները վճարովի դարձնելու ՀՀ ԱՆ որոշումից: Հիշեցնենք, որ դրանց թվում է նաև հղիության ախտաբանությունը:
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Փետրվարի 28-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Շահբազյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն` հրդեհի բռնկումով:
Այսօր առավոտյան խուզարկել են քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանի բնակարանը: Պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ նման խուզարկության պատրվակով ներխուժել քաղաքացիների բնակարան և իրականացնել խուզարկություն:
Փետրվարի 28-ին, ժամը 13:30 -ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայի մերձակա տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպք:
«Ես գիտեմ, որ օրը պետք է սկսել դրական ու բարի հույզերով, բայց ասեք ինձ, ինչպես ապրել հանգիստ, երբ գիտես, որ ցանկության դեպքում կարող էիր օգնել ու չես արել: Ես չեմ ուզում հետո ինձ մեղադրել: Երբ նայեք տեսանյութը ու տեսնեք փոքրիկ Վիկայի աչուկները, կհասկանաք՝ ինչ նկատի ունեմ: Պետք է այսօր օգնել, որ վաղը ուշ չլինի, որ չմեղադրենք ինքներս մեզ, թե կարող էինք, բայց չօգնեցինք: Վիկային և նրա երկվորյակ եղբորը խնամում է տատիկը»:
Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Այդ օրը երեկոյան չորս անձինք տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Նրանք հիմնականում կանայք են եղել:
Չնայած ՍԴ-ն կասեցրել է կուտակային վճարները չկատարելու համար պատասխանատվությանը վերաբերող հոդվածը, «Ժամանակի» տեղեկություններով ՝ պատժամիջոցների մեկնարկն արդեն տրված է, ինչպես սպառնացել է ֆինանսների նխարարը՝ ասելով, թե կուտակայինները չփոխանցելու դեպքում գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 28-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին եւ խոսել Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի մասին: