Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն ացկացրեց ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ:
2013 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, 60.000 դրամ, 2 ֆոտոխցիկ և բջջային հեռախոս գողանալու մասին:
Որոշ անձինք և ԶԼՄ-ներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ Ճանապարհներ փակ են:
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Մարտի 1-ին, ժամը 12.44-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան-Ղարիբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց 2012թ. նոյեմբերի 18-ն «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Մարտի 1-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմի փողոցի թիվ 88 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհու:
«Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում:
Մարտի 1-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։
Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։
Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։
Մարտի 1-ի հանրահավաքն այս տարի ավելի շատ կրքեր է բորբոքել, քանի որ անմիջապես հաջորդեց «Մայդանի» դեպքերին։
Մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Աուդիոբուք» կայքի բացումը, որն աշխարհում ամենամեծ աուդիոդարանն է լինելու՝ աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաև արտասահմանյան աշխարհահռչակ հեղինակների ամբողջական «ներգրավմամբ»։
«Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ այս օրերին , երբ բավական կոշտ «պամելիկա» է ընթանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև՝ Ղրիմի և Սևաստոպոլհ նավատորմիղի «շարժի» շուրջ, երբ Ռուսաստանն այդ սահմանի վրա լուրջ ռազմական տեխնիկա է մոտեցրել, զուգահեռաբար՝ Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարժով Աղրբեջանն է զինտեխեխեիկա շարել, արդեն մի քանի օր, որպեսզի եթե հանկարծ ինչ […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1–ին` ժամը 11.00–ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում և Դիլիջանում ձյուն է տեղացել:
Այլեւս գործունեությունը դադարեցրած «Արմավիայի» աշխատակիցները ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ «Արմավիան» իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ եւ այլն։
Մարտի 1-ին, ժամը 00.37-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Արևիկ Գրիգորյանը:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը կայուն է, նա գտնվում է հիվանդասենյակում:
30 տարի առաջ տարիքային 13 տարվա տարբերությունը էջմիածնեցի Ռոբերտ Աբրահամյանին եւ Վրաստանի ապագա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին չխանգարեց մտերմանալ ու ընկերներ դառնալ։
Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու «Գազել» մակնիշի 1747S պ/հ և թիվ 52 երթուղու 1616S պ/հ «Գազել» ավտոմեքենաները, տուժող թիվ 35 երթուղու ուղևոր Գ. Զ.-ը հոսպիտալացվել է:
Նշվել էր, թե իբր տուժողի մորը թուրք եմ անվանել, և երբ նա ասել է՝ պաշտպանյալդ թուրք է, ասել եմ՝ թուրքը դուք եք: Կրկնում և պնդում եմ, որ ես իմ խոսքերից մինչ օրս ետ չեմ կանգնել, ասել եմ և պատասխան կտամ իմ ասածի համար, եթե որևէ մեկը կարծում է, որ խնդիր կա: Բայց թուրք չեմ անվանել: Եթե անվանած լինեի՝ կասեի: Կարող եմ անձամբ դատական նիստի արձանագրությունը ներկայացնել, որտեղ բազմիցս մոր կողմից հնչում է այդ արտահայտությունը, և մեր կողմից բացարձակապես արձագանք չի ստանում, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի:
Վթարի հետևանքով ВАЗ 2107-ի վարորդ Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ առաջ մահացել է:
Ինչո՞ւ են ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկվում:
Հայաստանում արտագաղթը սկսվեց 90-ականներին, ինչպես ընդունված է ասել՝ մութ ու ցուրտ տարիներին: Մութ ու ցուրտ տարիները վաղուց անցյալում են, սակայն արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է ահագնանում:
Վթարներից և պատահարներից խուսափելու համար ինչ պետք է իմանան դպրոցականները:
Մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող մարդկանց վիճակի մասին:
Այս տարվա փետրվարը սկսվեց աննախադեպ ցածր ջերմաստիճանով: Արդյունքում վթարների աննախադեպ մեծ թիվ գրանցվեց, որոնց վերացման համար շատ տեղերում Ջրմուղկոյուղու աշխատակիցները քանդել են ասֆալտապատ հատվածներ ու այդպես էլ թողել: Ալավերդի քաղաքում ընթացիկ տարում ծրագրված է ջրամատակարարման ներքին ցանցի նորացում իրականացնել: