
Գյումրիում բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Օպել»-ը. կա տուժած

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Մոսկվիչ» մակնիշի 22LՍ167 պ/հ (վարորդ՝ Ս. Չ., ծնվ. 1957թ.) և «Օպել» մակնիշի 20ՕՏ331 պ/հ (վարորդ՝ Մ. Ս., ծնվ. 1986թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս.Չ-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Արտակարգ իրավիճակների նախարարություն