
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Կիա» -ն բախվել է «Զիլ»-ին և բռնկվել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.07-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կիա» մակնիշի 12DQ222 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Օ., ծնվ. 1959թ.) բախվել է «Զիլ» մակնիշի 34DF388 պ/հ (Ս. Ս., ծնվ. 1991թ) ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.27-ին: Այրվել է «Կիա» մակնիշի ավտոմեքեն` ամբողջությամբ, իսկ վարորդ Վ.Օ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արտակարգ իրավիճակներ ինախարարություն