
Զոլաքար գյուղում գայլերը կովեր և ոչխարներ են հոշոտել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում գիշերը գայլերը հոշոտել են կովերին և ոչխարներին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 03.30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Պ. Մ.-ին պատկանող 180 մանր եղջերավոր անասուններից՝ 40-ին, 124-ը և 1 խոշորեղջերավոր անասուն՝անհայտ կորել են, իսկ 16-ը՝ հայտնաբերվել են կենդանի:
Արտակարգ իրավիճակների նախարարություն