Դավիթաշենում «Ֆորդ»-ը բախվել է «Մերսեդես» -ին և կողաշրջվել. կա տուժած
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Ֆորդ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 34LF228 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա. ծնվ. 1951թ.) բախվել է «Մերսեդես» մակնիշի 35TS204 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Հ. Բ.) և կողաշրջվել:
Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը՝ պարամեդիկները ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Արտակարգ իրավիճակների նախարարություն