
Շախմատ՝ ֆիզկուլտուրայի փոխարեն. Լորուտի դպրոցի դահլիճը կիսաքանդ է

ankyun3.am-ը գրում է. Լորուտի միջնակարգ դպրոցը 115 աշակերտ ունի՝ նախորդ տարվանից 20-ով պակաս: Անցած տարի 20 շրջանավարտ են ունեցել, փոխարենը ոչ մի առաջին դասարանցի չի ընդունվել դպրոց: Աշակերտների թվի նվազման այս միտումից բացի, դպրոցը բազմաթիվ այլ խնդիրներ էլ ունի, որոնցից գլխավորը շենքային բավարար պայմանների ու անհրաժեշտ գույքի բացակայությունն է: