
Սյունիքի մարզպետի որդու հերթական «քաջագործությունը» Գորիսում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Ըստ աղբյուրի՝ «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրայանի որդին՝ Տիգրանը և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը: Ըստ տեղեկությունների, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում