Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին բախվել են «Ֆոլքսվագեն»-ը և «Օպել»-ը
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 73ՏՈ333 պ/հ (վարորդ Ա. Պ.) և «Օպել» մակնիշի 35PO643 պ/հ (վարորդ Ա. Ա., ծնվ. 1982թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Ա.-ը (ծնվ.1961թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Արտակարգ իրավիճակների նախարարություն