Բաժիններ՝

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Մեղրի հատվածում՝ Վարդանաձոր գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի – Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.01-ին, մարվել` 00.06-ին: Ամբողջությամբ այրվել է Դ. Շ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34AO395 պ/հ ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս