Բաժիններ՝

Հայ գերու ծնողները կարող են դիմել Եվրադատարան. Փաստինֆո

Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե՝ ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) :

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:

«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետը:

Ա.Ղազարյանն ընդգծեց, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի` պետք է փորձ արվի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս