Բաժիններ՝

Գյուղացիները վտանգում են իրենց կյանքը

tesankyun.am-ը գրում է. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով Տավուշի սահմանագոտում գյուղացիների աշխատանքի եւ կյանքի համար լուրջ վտանգներ են ծագում: Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը հայտնել է , որ այս օրերին Բերդի տարածաշրջանի սահմանագոտում հանգիստ է, ազերիները չեն կրակում: Գյուղապետի խոսքերով՝ վերջին մի քանի օրը մառախուղ է, գյուղացիները դաշտ չեն գնացել: Այգեպարցիները տագնապով են սկսում գարնանային աշխատանքները, մտավախություն կա, որ ադրբեջանական զինուժը կրակ կբացի դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա: Այգեպարի գյուղապետն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության, վտանգների պատճառով Այգեպարում չի մշակվում 35 հա տարածք: Ներքին Կարմիր Աղբյուր համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին ադրբեջանական զինուժի կողմից առավել հրետակոծված համայնքներից է: Ներքին Կարմիր աղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական վտանգի պատճառով գյուղի հողերի 80 տոկոսը չի մշակվում, 730 հա վարելահողերից վարուցանք է կատարվել 120 հեկտարում: Ներքին Կարմիր Աղբյուր համայնքում կա 33 հա խաղողի այգի: Սահմանամերձ, վտանգավոր լինելու պատճառով 2 տարի առաջ գյուղացիները հրաժարվել են 5 հա խաղողի այգու մշակությունից: Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժը հայկական գյուղերը գնդակոծելիս օգտագործում է խոշոր տրամաչափի գնդացիրներ,որոնք գնդակոծման, թիրախները խոցելու համար բավական հեռավորություն ունեն:

Մ. Կամենդատյանի խոսքերով՝ գյուղացիները գնդակոծությունից վախենալով հանդերձ՝ ապրում են իրենց սովորական առօրյայով: Սահմանակից Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղում մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գյուղացիները մշակում են հողերը, էտում խաղողի այգիների վազերը:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս