Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Կատարվում է նախաքննություն:
Հանգամանքները պարզվում են։
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Խափանման միջոցը՝ կալանք:
«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ զինծառայողներին տեղափոխող ՊՆ-ի Ուրալ մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։
Վթարի վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ․ ՊՆ
Ռումինիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։
Մաքսային զննման է ենթարկել նաև ԱՄՆ-ից Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը կազմել է 105 գրամ։
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ ՍՊ ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ՍՊ ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր:
Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:
«Փրկենք Երևանի ծառերը» նախաձեռնությունը՝ ծառահատումների մասին․ քննարկում քաղաքապետարանում․ ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի զբոսաշրջիկների համար Wildberries Travel ծառայությունների նոր հարթակում արդեն հասանելի են ավիատոմսերի ձեռքբերումը և տուրիստական ծառայությունները՝ էքսկուրսիաներ, հանգստյան օրերի շրջագայություններ, ֆոտոսեսիաներ և այլն։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի համայնքի 39-ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։
Կառավարության որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում է շնորհել 58-ամյա պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Օրենբուրգում հնչում է տագնապի ազդանշան, քաղաքում իրականացվում է զանգվածային տարհանում ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է իր Telegram ալիքում։
Հայաստանն ու Ղազախստանն իրենց բեռնատար մեքենաները կազատեն ճանապարհային և բնապահպանական վճարներից։ Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Վալերիկ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած