
Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Opel Zafira»-ն ու «Lada Priora»-ն. կան վիրшվորներ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: