Բաժիններ՝

Ուջանում մեքենաներ են բախվել․ կան վիրшվnրներ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 37 կմ հատվածում, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս