
Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն

Փետրվարի 20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ը առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ը առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։