
Եղանակը` հանրապետությունում. Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Մայիսի 14-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` ինտենսիվ, 15-18-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 4-6 աստիճանով, 15-17-ին նունքան կբարձրանա:
Երևանում`
Մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-18-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 32.10C (1970թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 4.50C (1986թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 17.90C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն