
Բնակարանից ջեռուցման կաթսա գողացողները ձերբակալվեցին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ` 1985 թ. ծնված Սերգո Մ.-ն և 1988 թ. ծնված, նախկինում դատված Գոռ Հ.-ն խոստովանել են, որ Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանը բացելով` գողացել են ջեռուցման կաթսա:
Սերգո Մ.-ն և Գոռ Հ.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն