Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:
Շուտով Գյումրիում կմեկնարկի մեծամասշտաբ վերականգնողական և շենացման ծրագիր, որի անունն է «Հույս»: Ծրագրի նպատակն է կազմել և իրականացնել Գյումրիի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր, որը Գյումրիի վերակառուցման շուրջ կհամախմբի անհատների և կազմակերպությունների սփյուռքից, միջազգային կազմակերպությունների և Գյումրիի քաղաքապետարանին:
Մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բորիս Նեմցովի ընկերուհու և Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 27-ին տեղի ունեցած սպանության առանցքային վկայի՝ Աննա Դուրիցկայայի՝ այս շաբաթվա սկզբում «Эхо Москвы» ռադիոկայանին և «Дождь»-ին տված հարցազրույցը հասարակության մեջ միանշանակորեն չընդունվեց։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բագրատ Տուր» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»:
Արմավիրցի Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի բժշկական ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Տեղեկություններ կան, որ հարացաքննվել է նաև Օշալկանցի Գևորիկը` Գևորգ Մելիքյանը, թեև վերջինս կասկածյալների թվում չէ: Լուրեր են շրջանառվում, որ իրավապահներն այս գործի շրջանակներում որոնում են Գաստրիկ մականունով մի անձնավորության, ում հետ ժամանակին Լյովիկը լարված հարաբերություններ է ունեցել
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:
Ըստ լուրերի՝ նա քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ՝ 2005-07թթ-ին իրեն պատկանող «Դրախտ» հյուրանոցային համալիրում կազմակերպել ու նպաստել է մարմնավաճառների գործունեությանը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների աչալրջության և ձեռնարկած օպերատիվ աշխատանքների շնորհիվ 2015 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել և առգրավվել է.
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 6-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց պող. 2-16 համարների, Բրյուսովի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառ-Մարտունի, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս գործընկերներին է ներկայացրել Հանրային խորհրդի երկու նոր անդամներին՝ Սմբատ Լպուտյանին և Էդիկ Մինասյանին:
Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտ 5-ին ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժնի կապիտան Լևոնյանից այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղի Արցախի փողոցի 8-րդ փակուղու 2-րդ տան բակում գտնվող թթենուց պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել քաղաքացի:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ջարդել էր դռան փականն ու մտել տուն:
Մարտի 20-ին Երեւանի ժամանակով 13.13-ից մինչեւ 14.20-ը Հայաստանի Հանրապետության տարածքում նկատելի կլինի արեւի սկավառակի մասնակի խավարում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1998-ից մինչ օրս ունեցել է 4 նախագահ, իսկ 2003-ից նախագահը Ռուբեն Հայրապետյանն է:
Ասում են՝ Երրորդմասցի Լյովիկը եղել է «Ջիպ» մեքենայով, իսկ նրան հետեւել է «07» մակնիշի մեքենա, որն ինչ-որ պահի վազանց է կատարել եւ դեպքի վայր հասել ավելի շու
Մարտի 5-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բանտ ուղարկել նրան չէին կարող, քանի որ նա շատ ազնիվ մարդ էր… Չէին կարող առիթ գտնել… Կարծում եմ` դա պատվերով սպանություն է եղել` քաղաքական շարժառիթներով… Որևէ մեկին մեղադրելու համար ապացույցներ են պետք, իսկ ես որևէ ապացույց չունեմ:
Մարտի 5-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: