Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի «բանկի կռուգում». կան վիրավորներ
Մարտի 5-ին, ժամը 20.56-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Mercedes մակնիշի 34 PF 396 համարանիշի և Opel մակնիշի 34 MD295 համարանիշի ավտոմեքենաները:
Բախվելուց հետո, Opel-ն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 45 ԼT 555 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Nissan Primera մակնիշի 772 OP 61 համարանիշի և Nissan Maxima մակնիշի 90 ԼՕ 555 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն