Բաժիններ՝

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով շուրջ 200 անձ է հարցաքննվել, այդ թվում` Օշականցի Գևորիկը. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` Երրորդմասցի Լյովիկի և ևս երկու քաղաքացու սպանության գործի շրջանակներում շուրջ 200 անձ է հարցաքննվել: Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննվել են այն անձինք, որոնց հետ Լյովիկը ժամանակին ինչ-որ խնդիրներ է ունեցել:

Տեղեկություններ կան, որ հարացաքննվել է նաև Օշալկանցի Գևորիկը` Գևորգ Մելիքյանը, թեև վերջինս կասկածյալների թվում չէ: Լուրեր են շրջանառվում, որ իրավապահներն այս գործի շրջանակներում որոնում են Գաստրիկ մականունով մի անձնավորության, ում հետ ժամանակին Լյովիկը լարված հարաբերություններ է ունեցել

: Yerkir.am-ի տեղեկություններով` վերջինս, սակայն քրեական աշխարհում հայտնի անձնավորություն չէ և առանձնապես աչքի չի ընկել իր ակտիվությամբ: Բանն այն է, որ այս օրերին իրավապահներին չի հաջողվել նրան հայտնաբերել, ինչն էլ առիթ է տվել կասկածելու, որ հնարավոր է նա կապ ունենա սպանության կատարման հետ: Սակայն մեր տեղեկություններով` վերջինս արդեն շուրջ վեց ամիս է բացակայում է Հայաստանից:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս