ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը միլիոնատեր է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ: Անցած 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 հազար դրամ, որից նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս