Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 շենքի 28-րդ բնակարանի շքապատշգամբը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամբողջությամբ այրվել է Պ. Գ.-ի տան տանիքը` մոտ 200 քմ, այնտեղ կուտակված 300 հակ անասնակեր, 6 քմ աթար և 8 խմ թեփ:
Վարդանանց փողոցի 18/2 շենքի հատվածում, որտեղ մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել, տեսագրող սարք է հայտնաբերվել, սակայն պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման` հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: «Ձեր կողմից հիշատակված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17.05.2014թ. հարուցված և քննվող քրեական […]
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:
ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, թե մենք Եվրոպայից հեռանում ենք: Բայց մի պատմական իրողություն, այնուամենայնիվ, ուզում եմ նշել: 1915 թվականի Հայոց Եղեռնը ինչպե՞ս տեղի ունեցավ: Այն տեղի ունեցավ եվրոպական երկրների հանցավոր անտարբերության պայմաններում, ռուսները մի քիչ ուշացած եկան, եւ բոլորն ասացին, թե տեսեք՝ ռուսներն ուշացած եկան:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Ա.-ն:
«Սկզբում նախատեսել էինք ավելի շատ տալ, բայց աննախադեպ մեծ թվով մարդիկ էին դիմել, ու ուզած-չուզած՝ պակասեցնելու ենք թիվը: Ինչքան մենք կարողանում ենք միջոցներ հայթայթել, այդքանն էլ բաժանում ենք: Հնարավոր է հետո, երբ նոր բարերարներ լինեն, ավելի ծայրահեղ վիճակում գտնվողներին նորից բաժանենք: Մեզ համար դժվար կլինի, բայց հիմա ուզում ենք շատ մարդկանց բաժանել»:
Ամսի 24-ին հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ հուսախաբ չեն լինելու և լսելու են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքը և ելույթը:
Ուշադրություն. Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
Ջրատար խողովակները նորերով փոխարինելուց հետո փորված հատվածները չեն վերականգնվել,-դժգոհել են բնակիչները:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:
Թաղամասը, որն հայտնի է քանդված, խորդուբորդ փողոցներով, քայքայված, մաշված տնակներով, քաղաքի կենտրոնից հեռու է, իսկ տրանսպորտային միջոցներ այստեղ հազվադեպ են հայտնվում. պատճառը` փողոցների անբարեկարգ վիճակն է:
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնից հաղորդում էր ստացվել 1974 թ. ծնված Արման Ս.-ին և 1975 թ. ծնված Արման Դ.-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 35 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու համար բերման ենթարկելու մասին:
2014 թ. հոկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 209 պատահար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:
Հոկտեմբերի 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու Ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից:
Խնդրո առարկա ոլորտը խիստ մասնագիտական է և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, իսկ սիրողական վերլուծությունները հաստատ հօգուտ վերլուծողի չեն:
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից ԻԻՀ քաղաքացի Մարիամ Ս.-ի «Նոութբուքը» և պայուսակը գողանալու մասին:
Հայաստանի Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ձյուն է տեղացել, ճանապարհների որոշ հատվածներ պատվել էին մերկասառույցով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:
Ուշադրություն դարձրեք տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշվածին՝ վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, իսկ ապա նաև ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն և գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Վահան Խ.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել: