Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք թունավորվել են պահածոյացված սունկ ուտելու հետևանքով:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 2014 թ. հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ հարց բարձրացնելով Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ` Վ. Սարգսյան փողոցով երթևեկելիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» և 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանների հակասության վերաբերյալ:
«Մենք երեխա ծախող չենք, մանկատուն թաբլելու, հիվանդանոց քցելու փոխարեն տվել ենք, որ տանեն, պահեն, մենք չեն կարող պահենք, ապրուստ չունենք: Իրանք մենակ ասեցին, որ մեզի կուտան 50.000 դրամը պետության, սակայն դա էլ չեն տվել, իսկ ես իմ երեխային տվել եմ ապահով մարդկանց»:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալեքսան Հարությունյանը նշանակվելու է Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Իսկ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հետ է կանչվելու, սակայն առայժմ անորոշ է նրա ճակատագիրը:
Տարածքային կառավարման նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն արձակուրդն անց է կացնում Եվրոպայում եւ վերադարձից հետո կանցնի նոր աշխատանքի:
Թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել Զավարյան 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վ. Գ.-ը (ծնվ. 2011թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության:
Միանգամից դժվար է ասել, որ 2014թ. հոկտեմբերի 22-ը ոսկե տառերով կմնա մեր բազմադարյա կրթության պատմության մեջ: Բայց այդ օրն ահագին բան ճշտվեց: Հետևաբար` այն հիշողության մեջ հաստատ կմնա: Բոլորս էլ գիտեինք, որ մեր կրթական համակարգը դանդաղ, բայց կայուն տեմպերով անկում է ապրում:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 81 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Դ.-ին:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Բացահայտվել է խարդախության՝ 7, գողության՝ 3, յուրացման՝ 2, խուլիգանության, դրամանենգության և շորթման 1-ական դեպք:
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված չէ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի նախաձեռնած հանրահավաքներով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվելու: Այս մասին ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ:
Այս իշխանությունը դեռ պարտականություններ ունի, որոնք պետք է դեռ կատարի. «Սա մեր բոլորի երկիրն ա, մեր հայրենիքն ա»։
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«168 Ժամը» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ զրուցել է այն իրականացնող հանձնաժողովի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
«2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Հրաժեշտից առաջ «Կադանս» անսաբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և ինձ իրենց դրական վերաբերմունքով շրջապատած բոլոր մարդկանց»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Երևանի Շիրակի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովնան Հ.-ին և 1978 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին:
Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծի վերաբերյալ Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ:
ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում հաստատվել է 2015 թվականի գործունեության ծրագիրը: Հաստատված ծրագրում ընդգրկվել է 17 հարց։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցից բերման էին ենթարկել 1990 թ. ծնված Անահիտ Մ.-ին:
Հոկտեմբերի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ:
Ըստ Ն. Ներսիսյանի՝ «էլիտար» բառն այսօր իր բառարանային իմսատից շատ է հեռացել. «Չգիտես՝ ինչ հիմնավորմամբ կարելի է բացատրել այն, որ որևէ գյուղի քարի տակից բխող ջուրը էլիտար է: Ոչ մի բացատրություն չկա և փոխվել են էլիտարի մասին նաև մեր պատկերացումները: Եթե անցյալ դարում էլիտար էր Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: