Ես երեխայիս չեմ վաճառել. գյումրեցի կինը պնդում է, որ «նվիրել է» նորածին որդուն (տեսանյութ). news.am
Ես երեխայիս չեմ վաճառել. գյումրեցի կինը պնդում է, որ «նվիրել է» նորածին որդուն 23:33, 23.10.2014 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ
Իր նորածին տղա երեխային վաճառելու մեջ կասկածվող, Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արմենուհի Պետրոսյանը պնդում է, որ իր որդուն ոչ թե վաճառել, այլ «նվիրել է» ծննդաբերելուց անմիջապես հետո։ Այժմ, երբ տեղեկացել է, որ տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, Արմենուհին ցանկանում է վերադարձնել երեխային։
«Ես 1000 դոլարով երեխա չեմ ծախել, ես իմ կամքով եմ տվել երեխային, բայց հիմա որ դատական գործ կա վրես, լավ կեղնի՝ ես իմ երեխային բերեմ հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենուհի Պետրոսյանը:
Արմենուհու մայրը՝ Լամարա Պետրոսյանը, նույնպես պնդում է, որ իրենք երեխային չեն վաճառել, իսկ ոստիկանություն ոչ թե իրենք են դիմել, այլ հարեւանուհին, որը, ըստ Պետրոսյանների, կեղծ հաղորդում է տվել։
Այնուամենայնիվ, մեր թղթակցի հետ զրույցում Արմենուհին եւ նրա մայրը հարկ համարեցին դժգոհել, որ Կարապետյանների ընտանիքը, որին հանձնել են իրենց նորածին երեխային, չի վճարել երեխայի համար պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստը՝ 50, 000 դրամ, որը, ըստ պամանավորվածության, պետք է փոխանցեին Արմենուհուն։
Պետրոսյանների պատմելով՝ իրենք երեխայի նոր ընտանիքին վաղուց են ճանաչել։ Երեխային հանձնելու մասին պայմանավորվել են մինչեւ երեխայի լույս աշխարհ գալը։
«Մենք երեխա ծախող չենք, մանկատուն թաբլելու, հիվանդանոց քցելու փոխարեն տվել ենք, որ տանեն, պահեն, մենք չեն կարող պահենք, ապրուստ չունենք: Իրանք մենակ ասեցին, որ մեզի կուտան 50.000 դրամը պետության, սակայն դա էլ չեն տվել, իսկ ես իմ երեխային տվել եմ ապահով մարդկանց»,- ասաց Լամարա Պետրոսյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: