Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը: Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ-օգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։
ՀՀ ախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Գյումրի: Մանրամասները «Ցայգի» տեսանյութում:
Երեւանում երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. անհիմն մեղադրանք և իրականություն:
Հոկտեմբերի 21-ին Բուդաղյանների գործով հերթական դատական նիստն էր Գորիսում: Տեսաձայնային ժապավենի դիտումը և լսումն ավարտելուց հետո հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ տուժող Լորետա Բարսեղյանը:
2014 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ փորձել են գողություն կատարել Երևանի Խորենացի 6 հասցեում գործող «ՎԱՍ» սուպերմարկետից, սակայն անվտանգության աշխատակիցը նկատել է նրանց գործողությունները:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը` «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 միլիոն դրամ կամ շուրջ 1 միլիոն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ -լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Սուրիկի Հակոբյանը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Հոկտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շուրջ մեկ ամսվա ադրբեջանական գերությունից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը Կողբ գյուղում բնակվող քրոջ՝ Քնարիկ Խասիկյանի տնից հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաք, իր հորական տուն:
Ըստ նախնական վարկածի՝ վերջինս հանկարծամահ է եղել, սակայն գյուղում խոսում էին, որ իրականում մահը վրա է հասել զավակների` 47-ամյա որդու և 51-ամյա դստեր կողմից գործադրված բռնության հետևանքով:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է 1-04 հեռախոսահամարով:
Ըստ հարսի` սկեսրայրն ու ամուսնու եղբայրը նախ բռնություն են գործադրել իր վրա, քաշքշել մազերից, հետո էլ փորձել բռնաբարել:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի շենքերից մեկում նկատվել է նռնականման առարկա:
Գողություն՝ ձմռանն ընդառաջ:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Կնոջը ծեծի են ենթարկել եւ պահանջել գումար: Մերժում ստանալով՝ ոմն Գարիկն ու Գարուշը նրան շարունակել են ծեծի ենթարկել, ապա հափշտակել իր մոտ եղած կես միլիոն դրամն ու հեռացել:
«Եթե աշխատանք լիներ Հայաստանում, կամ բարձր աշխատավարձ, ապա մենք այս վիճակին չէինք լինի: 1990 թվականից հետո տուն, կամ բնակարան կառնեինք, կմնայինք, իսկ հմի ամուսինս հազիվ հացին է հասցնում»:
Գյումրիում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դոնեցկից և Լուգանսկից Հայաստան եկած հայերին տրվել է փախստականի կարգավիճակ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հոկտեմբերի 14-ին մի կազմակերպության աշխատակցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Էդվարդ Շ.-ն:
Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր, հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին: