
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի 23, 23/1, 23/2, 23/3, 25, 25/2, 27, 27ա, Փափազյան փողոցի թիվ 22, 22/ա, 24, Խաչատրյան փողոցի թիվ 22, 22/1, 22ա, 24, 26, 26/1, 26/2, 26/3 բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: