
Սերժ Սարգսյանը մտահոգված չէ եռյակի հանրահավաքով. tert.am

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված չէ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի նախաձեռնած հանրահավաքներով, հաղորդում է tert.am-ը:
«Չէ, ի՞նչ մտահոգվի, քաղաքական պրոցեսներ են, մենք քաղաքական բազմակարծության կողմնակիցն ենք: Ցանկացած օրինական միջոցառում բնական է: Եռյակի խնդիրները քննարկում է եռյակը, մենք մեր խնդիրներն ունենք»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստում քննարկել և ամփոփել են ՏԻՄ ընտրությունները, անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայում կայանալիք՝ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանը: «Առանց բանակցային գործընթացին Ղարաբաղի ուղիղ և անմիջական մասնակցության անհնար է հասնել լուրջ արդյունքների»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Գործադիր մարմնի նիստում կուսակցությունը Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հստակեցրել է իր դիրքորոշումը և վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: