Ճիշտ է ոստիկան եք, բայց մի քիչ մարդկայինը շարժեք. մահացած զինվորների ծնողներին թույլ չտվեցին գնալ նախագահական. news.am
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին ոստիկաններն այսօր՝ հուլիսի 2-ին, Բաղրամյան պողոտայում թույլ չեն տալիս գնալ նախագահական նստավայր: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ծնողները վեճի են բռնվել ոստիկանների հետ եւ պնդում են, որ իրենք անպայման պետք է բարձրանան նախագահական նստավայր, քանի որ իրենց դիմումի պատասխանի հետեւից են գնում:
Մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, քիչ առաջ զանգահարեց ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ եւ մասնագետ հրավիրեց Բաղրամյան պողոտա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:
«Մեզ չեն թողնում անցել եւ Բաղրամյան 26-ից ստանալ մեր դիմումների պատասխանը: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել մեր տեղաշարժի իրավունքը: Ճիշտ է ոստիկան եք, բայց մի քիչ մարդկայինը շարժեք, խիղճը շարժեք: Մենք ձեր դեմ ոչինչ չունենք, մենք մեր խնդիրն ենք բարձրացնում: Մինչեւ համազգեստ հագնելը դուք գլուխ եք ունեցել: Այսօր դուք կանգնած եք ձեր երեխաների համար, ես էլ իմ երեխայի համար եմ այստեղ: Բա իմ երեխային սպանողը պատասխան չտա՞»,-ասաց բորբողքված հայրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: