Բաժիններ՝

«ՀԷՑ-ում ստեղծված թալանի մթնոլորտի համար ուղղակի թե անուղղակի բեռը կրկին դրվում է ՀՀ քաղաքացիների վրա». Ն.Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե այս համաձայնագիրն ընդհանուր իրավիճակից դուրս քննարկվեր, դրանում բարդ բան չկա, բայց ներքին հանրային իրավիճակը պետք է հաշվի առնել:

Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև աուդիտի եզրակացությունը կառավարությունը իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, գումարները կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Նա  նկատեց, որ պաշտոնյաներից պարզաբանում չի լսվել, անվտանգության միջոցներ ներգրավելու մասին, տպավորություն է, որ ՀՀ կառավարությունը կամ իշխանությունը անվանգության համար նախատեսված միջոցները վերցնում ու ֆինանսավորում է էլեկտրաէներգիայի բարձրացման բեռը և այն ճեղքը, որ առաջանում է անվտանգության ոլորտում, այդ ճեղքը փակելու համար ՌԴ-ից վարկ ենք վերցնում և ավելացնում ՀՀ արտաքին պարտքը: Ն.Փաշինյանի կարծիքով՝ այս նույն վարկածի օգտին է խոսում ՊՆ փոխնախարարի խոսքը, որ այս տարվա հունվարին նախաստորագրվել են պայմանագրեր, այսինքն՝ որ ՀՀ-ն պետք է ապրանք ձեռք բերի, հրատապ բան չի եղել, այլ հրատապ է միայն դրա ֆինանսավորումը:

«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը քննարկվել է զանգվածային ցույցերի ֆոնին և մեր քաշած վարկածը խելքին ու տրամաբանությանը մոտ են: Խնդիրն այն է, որ ստացվում է, որ ՀԷՑ-ում ստեղծված թալանի մթնոլորտի համար ուղղակի թե անուղղակի բեռը կրկին դրվում է ՀՀ քաղաքացիների վրա»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա նշեց, որ ասում են՝ եթե ՀԷՑ-ում ոչ տնտեսվար իրավիճակ է առաջանում, դա սեփականատիրոջ ներքին գործն է, և ճոխությունները պետք է համարել ներքին գործը, պայմանով, որ եթե 200 մլն դոլարի ճեղքված է առաջացել, ապա փակելը ևս պետք է լինի ՀԷՑ-ի սեփականատիրոջ ներքին գործը. «Կան ողջամիտ կասկածներ, որ ոչ թե ուղղակի այս վարկից, որովհետև սա ուղղակի ապրանքային վարկ է, այլ դրա շուրջ ստեղծվում է ֆինանսական բուրգ, որտեղ ՀՀ քաղաքացիներս պետք է վճարենք էներգետիկ ցանցերի թալանի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս