ՀՀԿ-ն սպասում է Ծառուկյանի հայտարարությանը. aravot.am
aravot.am– փոխանցմամբ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե ոչ իշխանական ուժերը մերժել են իշխանությունների հետ բանակցությունների գնալու առաջարկը: «Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսել եք, որ մերժել են»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե այդ մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարություն են արել, նա պատասխանեց.«Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող քաղաքական գործիչներն են»:
Ապա հիշեցրեց, որ ԱԺ նախագահի հետ եղած հանդիպումից հետո ԲՀԿ-ականները տեսակետ չեն հայտնել. «Չեմ կարծում, որ Լեոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանը այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանից», դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: