Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայքում գտնվող զորամաս:
«Զավեշտալի է միգուցե, բայց ադրբեջանցի ավիատոր արտահայտությունն արդեն մի քիչ ծիծաղ է առաջացնում: Տխուր է, որ ադրբեջանցի ավիատորները մինչև օրս չգիտեն, որ ՄԻ-24 ուղղաթիռը նաև զրահավորված է: Ճիշտ է օդում պայթյուն է տեղի ունեցել, բայց օդաչու-օպերատորի խցիկին պայթյունը չի հասել: Այդպես է, ըստ էության, նրա մարմինը փրկվել»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում տարեց կինը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիմակավորված երկու քաղաքացի բենզինով լի շշով եւ դանակով զինված ներխուժել են տնակներից մեկը, որտեղ ապրում է 28-ամյա կինը իր 7-ամյա որդու հետ: Հանցագործները բենզինը լցրել են կնոջ վրա, դանակի սպառնալիքով պահանջել գումար եւ ոսկի: Հակառակ դեպքում սպառնացել այրել կնոջը:
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30-ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստի օրակարգում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` նոյեմբերի19-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
2016 թվականից Հայաստանը, որպես ԵՏՄ-ում իր ֆինանսական պարտավորություն, պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բյուջեում կատարի իր մասհանումները, այսինքն՝ ՀՀ-ն ևս պետք է անդամավճար վճարի, որը կազմում է այն տոկոսադրույքը, որ կազմում է միասնական մաքսատուրքերից ստացված բաշխումից:
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել են ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ցոլակ Օլթինյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՕT 953 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Աճառյան պողոտայի «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
«Լավ կլիներ, որ մենք մի անգամ էլ պատասխան տայինք, չսպասեինք իրենց, իրենք միշտ խախտում են հրադադարը, դիվերսիոն խմբեր են ուղարկում, այնպես որ պետք է մի անգամ էլ նրանց հարված հասցնել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 24-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում ձյան տեսքով:
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նոյեմբերի 23-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի նախկին ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Որքանո՞վ է Գյումրին հարմար ու մատչելի քաղաք հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Արդյո՞ք նոր կառուցվող շենք-շինություններն ու հասարակական նշանակության օբյեկտները նախագծվում են՝ հաշվի առնելով նրանց կարիքներն ու պահանջները ևս
Ստեղծագործել սկսել է 17 տարեկանից: Երազել ու երազում է ամսագիր հրատարակելու մասին, որպեսզի հնարավորություն ունենա իր գրվածքներն ընթերցողին փոխանցել:
Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Կարապետյանի վարած Toyota Prado մակնիշի 07 DV 077 համարանիշի, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Մարգարյանի վարած BMW մակնիշի 10 QQ 55 համարանիշի և Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Եղոյանի վարած Toyota Corolla մակնիշի 86 OV 086 համարանիշի ավտոմեքենաները:
«Ուղղաթիռի խփելուց հետո գլխավոր նպատակը դա զոհված օդաչուների դիակները դուրս բերելն էր, բայց ես չեմ կարծում, որ սրանով կավարտվի, դա չէր հայկական կողմերի պատասխանը, կարծում եմ պատասխանը դեռ կլինի և քանի որ նմանատիպ ռեակցիան հանդիսանում է և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից այսպես ասած զսպման քաղաքականության իրականացում, ադրբեջանական կողմը պետք է շատ լավ հասկանա, որ յուրաքանչյուր գործողություն կունենա իր գինը և հետևանքները»:
Նոյեմբերի 23-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում, կրկին առկա է քարաթափման վտանգ: