Լճափ գյուղի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը
Օգոստոսի 22-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածում (մոտ 16-րդ կմ) «Օպել» մակնիշի 51 DS 500 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Գ. Լ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, զոհեր և վիրավորներ չկան:
Հրշեջ-փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից: