Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Լավրենտ Հ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31