Բաժիններ՝

«Ինչքան համասեռամոլ կա` եթերում է». Սուրեն Փահլևանյան. armlur.am

Հաղորդավար Սուրեն Փահլևանյանը, որին հեռուստադիտողները կհիշեն «Երաժշտական խաչմերուկ», «Փողադրամիջոց», «Առավոտ լուսո» եւ այլ հաղորդումներից, նաեւ «Աննա» հեռուստասերիալից, տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում:

Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հազիվ թե առաջիկայում հանդես գա սեփական նախագծով, բայց եթե լինի հարմար առաջարկ, ինքը կընդունի: «Նախ` զբաղվածությունս թույլ չի տալիս, բացի այդ` եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ:

Օրինակ` առաջարկում են աշխատել այնպիսի հաղորդումների շրջանակներում, որոնց նման նախագծերում նախկինում` պատանի հասակում, հաջողությամբ հանդես եմ եկել, իսկ ես պատասխանում եմ, որ այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել: Լինում են նաեւ գովազդային հոլովակներում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժում եմ. նախ` ինձ դրանցում չեմ պատկերացնում, եւ երկրորդ` ինձ համար շատ կարեւոր է տվյալ ապրանքի որակը»,-ասաց նա:

«Երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատած մարդ ես, մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ այդ ոլորտում էլ է մոնոպոլիա տիրում: Օրինակ` մի հոգի դառնում է նույն սերիալի ե՛ւ սցենարիստը, ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ գլխավոր դերակատարը: Հաղորդավարին, դերասանին եթե նախկինում վճարում էին, օրինակ` մեկ միլիոն, հիմա տալիս են 100-300 հազար դրամ: Վարկանիշային սիթքոմներ ես նայում օպերատորական ու ռեժիսորական աշխատանքի լուրջ բացթողումներով, եթերում տեսնում ես «վառած կադրեր», որոնք պարզապես չպետք է հեռարձակվեն»: Սուրենը, սակայն, հույս հայտնեց, որ դաշտը վաղ թե ուշ մաղվելու է.

«Հիմա նայում ես` ինչքան համասեռամոլ կա, եթերում է: Ես լավ տղա հաղորդավար եմ, դրա համար հիմա եթերում չեմ…Ունենք «հեծանիվ դեմքեր», որոնք ձրի են, որքան ուզում են` վարում են…Դե, թող աշխատեն…»,-եզրափակեց Սուրենը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս