«Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները վերաբերում էին ներքին քաղաքական կյանքին, ես այստեղ մեկանաբանություններ չեմ կարող անել, ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահի: Տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել և հանդարտվել են»:
Քանի որ բավական լղոզված ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ աուդիտ պետք է անցկացվի, բայց մինչ օրս չկա տեխնիկական առաջադրանք, թե ինչ աուդիտ է՝ ֆինանսակա՞ն, թե՞ տեխնիկական…
Ինձ Ագրարային համալսարանից հետազոտություն էին ուղարկել. Լոռու մարզում տարբեր բարձրությունների վրա ուսումնասիրվել էին ուտելի բույսերում առկա մետաղները և ամենաբարձր քանակությունը բույսերում հենց երկաթինն էր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
«Եթե մեր պահանջները չիրականացվեն, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Որքանո՞վ է հավանական այլընտրանքային էներգետիկայի զարգացումը մեր երկրում ու ի՞նչ կտա այն էկոլոգիային: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ երբ սկսվեց փոքր հէկ-երի զարգացման ծրագիրը, իրենք շատ ուրախացան, որ վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը զարգանում է:
Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, ով վաղուց է զբաղվում դիզայնով ու սեփական ձևվածքի հագուստներ կարելով, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո վստահ է, որ ինքը հենց լեռներում նորաձևության ցուցադրություն կկազմակերպի, հայտնում է LifeNews-ը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունները և Սիլիկյան թաղամասում որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող, «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատերեր Հրանտ, Աշոտ և Հրաչյա Մարտիրոսյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ` հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում` Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախօրոք հայտարարված պլանային ջրանջատումը տեխնիկական պատճառներով հուլիսի 13-ից տեղափոխվում է հուլիսի 15/16-ին: Կից ներկայացվում է այդ մասին ճշգրտված մամուլի հաղորդագրությունը:
«Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ:
Հուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովին բարերար Լևոն Հայրապետյանը հիրավի արքայական նվեր է արել` նվիրելով ձիերի երամակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սպանության կատարման մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:
Հուլիսի 12-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր ընտրված Արմեն Հարությունյանն աշխատանքի է անցնելու օգոստոսի վերջին:
«Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի հատուկ հյուր Օռնելլա Մուտին այսօր Երևանում հանդիպում ունեցավ լրագրողների հետ:
Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն դրամի չափով:
Հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած և երկու զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքների դադարեցման պատճառները եղել են սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար լինելը, ջրի բացակայությունը: Նշված հաստատություններում երեխաները կշարունակեն հաճախել հանձնաժողովի հայտնաբերած շենքային թերությունները վերացնելուց հետո միայն:
Հուլիսի 12-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ում «Վոլցվագեն» մակնիշի 64 MM 060 պ/հ (վարորդ Շ.Ս. ծնվ.1966թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին (ծնվ.2008թ.):
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Երևան» հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, օգտվելով կնոջ անօգնական վիճակից, բռնաբարել է նրան:
Opel մակնիշի 35 TO 218 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ վրաերթի ենթարկեց փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 68-ամյա Հրածին Առաքելյանին:
Ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արամայիս Օհանյանը Արտաշիսյան 57/12 հասցեի դիմաց իր վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 203 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի բնակիչ, 28-ամյա Կարեն Առաքելյանին:
Հուլիսի 11-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում քաղաքացին (գտնվում է ոչ սթափ վիճակում) սպառնում է ինքնասպան լինել` նետվելով ժայռից: