Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իրբացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ:
Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Մենք չենք վերահսկում, թե նրանք երբ են կատարելու իրենց վարժությունները: Իրենք ունեն պլանային պարապմուքներ: Այդ պարապմունքների շրջանակներում իրականացնում են իրենց ծրագրերեը: Իսկ ընդհանրապես համաձանեցված է, թե քաղաքում տեխնիկան ինչպես է շարժվելու»:
Ժամանակակից քիմիոթերապիայի պրեպարատների օգնությամբ լյարդի քաղցկեղի բուժումը Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում հաջողվել է դարձնել ավելի արդյունավետ: Քիմիոթերապիայի կիրառման միջոցով հիվանդների մոտ հաջողվում է ուռուցքի չափսերը ժամանակավոր նվազեցնել, զսպել աճը, որը և բարելավում է կյանքի որակը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
Սեդան լուսանկարում պատկերված աղջնակն է։ Մյուս երեխան՝ Վեներան, ով 10 տարեկան է, նոր է վերադարձել Մոսկվայից, ուր կատարել էին գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն։ Այժմ Վեներան Քանաքեռի հիվանդանոցում ճառագայթում է ստանում, որից հետո պետք է 12 կուրս քիմիաթերապիա ստանա։
Վերջին շրջանում կրկին ակտիվություն է նկատվում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև: Հայաստանը լքել ցանկացողների բազմաթիվ հերթեր են գոյանում այստեղ
Այսօրվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և այն կարևոր քաղաքական պատասխանատվությունը, որն անցած տասը տարիների ընթացքում ստանձնել ենք, կարծում եմ, պատվով ենք կրել:
Ձերբակալությունից որոշ ժամանակ առաջ Հայրապետյանը մեծ ամբիոնից հայտարարել էր, որ պետք է Հայաստանը մաքրել «սխալ» մարդկանցից (ցուցակ կազմել և հեռացնել բոլորին), և զարմացել, թե ինչպես կարող է աղքատ գազ-նավթ չունեցող երկիրը մի քանի միլիոնատեր ունենալ, որոնք երկիրն ու ժողովրդին ծառայեցնում են իրենց շահերին, իսկ աշխատած միլիոնները չեն ներդնում հայրենիքի բարգավաճման ու հայի բարեկեցության համար:
Արդեն երկուսուկես տարի է՝ Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասն իրարից բաժանում է ոչ միայն երկաթուղային ճանապարհը, այլ նաև այդ ճանապարհը պատնեշող պատը:
«Այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա և նոր ճաք ավելացրեց՝ մեծ կամ փոքր, կարևոր չէ: Իսկ ճաքը սվաղելով չի վերանում…»:
Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտմ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Ս.Մարտիրոսյանը:
Մեր քաղաքական իշխանությունները կարծես թե երբեք չեն փորձել Հայոց մեծ եղեռնը ներկայացնել համաշխարհային պատմության կոնտեքստում: Մինչդեռ, այն Առաջին համաշխարհային կոչված ողբերգության ամենասահմռկեցուցիչ էջն է: Բայց մենք այն շարունակում ենք դիտարկել ու աշխարհին ներկայացնել՝ որպես միայն մեզ վերաբերող ողբերգություն:
Հունվարի 29-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Հերացու փողոցում գտնվող 1 հարկանի շինությունում:
Տուժած կինը, ի վերջո, հայտնեց իրողությունը, իսկ վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանությունհաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 52-ամյա մի կին և հայտնել, որ իրենց տան բակում վայր է ընկել:
Տարիներ առաջ Ալավերդու առաջին զանգվածի 21-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը համաձայնել է իր բնակարանը փոխանակել 5-րդ հարկի բնակարաններից մեկի հետ:
Հունվարի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և հայտնել, որ հունվարի 11-ին իրեն կողոպտած անձը գտնվում է Շենգավիթ համայնքի «Անտառային ձայներ» խանութում:
Հունվարի 29-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:
Հունվարի 29-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «Վինի Թուխ» մանկական սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում տեղակայված N զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Անցած տարի հանրապետության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցմանը պետբյուջեից ուղղվել է շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ։
Ես առաջին օրը կապվել են ոստիկանության պետի հետ, խոսել մարդկանց հետ, ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում, թող հրավիրեն, խոսեն: Մարդկանց հրավիրելը նորմալ է, եղել են դեպքեր, որոնց հետ կապված խոսելու բան կա: Ոստիկանության աշխատանքը ես չեմ ղեկավարում, բացի դրանից ոստիկանությունը մարզպետարանին ենթակա կառույց չէ, բայց հետեւանքները կամ վերջն ինչ կլինի, ապագան ցույց կտա:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակմանը այսօր մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում գործող հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էրիկ Օ.-ին:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա` 5-7 աստիճանով:
Հունվարի 27-ին, ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում ձուկ են հայտնաբերել:
«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և ցնորական, որ նրանք երևակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն»:
Աշխեն Պետրոսյանը մաղթեց, որպեսզի բոլոր հարցերը արագորեն կլուծվեն ու Վարդան Պետրոսյանը դրսում լինի, «որովհետև Վարդանի հանդիսատեսն իրեն է սպասում»: Աշխեն Պետրոսյանը ևս կարծիք հայտնեց, որ դատավճիռը չեն բողոքարկի:
«Տրվել է իրավիճակային լուծում: Համոզված եմ` այս դատավճռի հետ տուժող կողմը ևս համաձայն չի լինի, քանի որ այս դատավճիռն ընդհանուր աղերսներ չուներ իրավունքի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասրյանը` խոսելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռի մասին: