Արցախի առաջատար քաղաքական ուժը նշում է իր հիմնադրման տասնամյակը. բացառիկ զրույց Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր` հունվարի 29-ին, Արցախի քաղաքական դաշտի ամենամեծ` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը նշում է իր հիմնադրման տասնամյակը:

Ի՞նչ է հաջողվել անցած տասը տարիների ընթացքում, և ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում, այս հարցերի շուրջ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանին:

– Պրն Հարությունյան, նախ թույլ տվեք Ձեզ, շնորհավորել Ձեր ղեկավարած քաղաքական ուժի տասնամյակի կապակցությամբ: Եթե մի քանի խոսքով ամփոփելու լինեք ինչքանո ՞վ է հաջողվել «Ազատ Հայրենիք» կուսակցությանը իրականացնել տված խոստումները:

– Շնորհակալություն շնորհավորանքի համար, և առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկաց ովքեր ժամանակին վստահել և հավատացել են «Ազատ Հայրենիք» կուսակցության ծրագրերին:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և այն կարևոր քաղաքական պատասխանատվությունը, որն անցած տասը տարիների ընթացքում ստանձնել ենք, կարծում եմ, պատվով ենք կրել:

Գուցե տասը տարին քաղաքականության մեջ իսկապես կարճ ժամանակահատված է գնահատականներ տալու համար, բայց պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է դրական առումով Արցախում փոփոխություններ արձանագրել և համոզված եմ, որ մեր քաղաքացիներին հուսախաբ չենք արել, ու տրված խոստումների գերակշիռ մասը իրականացվել են: Այսօր էլ մեր ամենօրյա աշխատանքով փորձում ենք պահպանել այն վստահության քվեն, որ մեզ տվել է ժողովուրդը:

– Պրն Հարությունյան, տարին ընտրական է և շատերին է հետաքրքրում ի՞նչ հավակնություններով է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գնալու ընտությունների:

-Եթե 2005 և 2010թթ-ին մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք լինելով ամենափոքր կուսակցությունը, ապա այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մեր հանրապետության ամենամեծ քաղաքական կառույցն է, որը ներկայացված է Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում և բնակչության բոլոր՝ նույնիսկ ամենափոքր խմբերում, և գալիք խորհրդարանական ընտություններին պատրաստվում ենք ներկայացնել Արցախի շարունակական զարգացման ամենահավակնոտ ծրագրերից մեկը:

Համոզված եմ, որ այն ընդունելի կլինի մեր ազգաբնակչության մեծ մասի համար, քանի որ այն ծրագիրը, որ պատրաստվում ենք ներկայացնել ժողովրդի դատին, նաև անցած տասը տարիների ընթացքում մեր կուտակած քաղաքական փորձի և իմաստության արդյունքում է գրվել, որն ուղղված է լինելու առկա խնդիրների լուծմանը և նոր ծրագրերի միջոցով Արցախն ավելի զարգացած պետություն դարձնելուն:

Տեսանյութեր

Լրահոս