
Ավտովթար` Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

Հունվարի 29-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 97 SS 797 պ/հ ավտոմեքենան (վարորդ, Գ. Ա., ծնվ. 1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից հարվածել բետոնե արգելապատնեշին և հայտնվել Սևանա լիճը:
Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն