Բերդաշենի ենթաշրջանի գյուղերի համար այլ ճանապարհ են ընտրում

Անցած տարի հանրապետության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցմանը պետբյուջեից ուղղվել է շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ։

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ՝ տարվա ընթացքում ասֆալտբետոնե նոր ծածկեր են կառուցվել Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի 1.6 կմ-անոց, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա՝ 2.8 կմ-անոց, Ստեփանակերտ-ՆՆգի-Մարտունի՝ 3 կմ-անոց հատվածներում, իրականացվել են նաեւ փոսային վերանորոգման աշխատանքներ։

Ավարտվել են Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Իվանյան եւ Նորագյուղ տանող 2.3 կմ-անով ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը՝ մոտ 3.6 կմ։
«Իսկ այս տարի էլ ավարտելու ենք Ննգի –Մարտունի ընդհանուր 39.6 կմ ճանապարհահատվածի կապիտալ վերակառուցման աշխատանքները»,տեղեկացրել է քաղշիննախարարը։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե երբ է վերանորոգվելու Ակնա (Աղդամ)-Մարտունի ճանապարհահատվածը։ Հարցին ի պատասխան Կարեն Շահրամանյանը ասել է, որ այդ հարցը օրակարգում էր, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն հանվեց։ Փոխարենը մտածում են այլ ճանապարհի վերակառուցման ուղղությամբ՝ Ննգի- Մարտունի ճանապարհահատվածի Գիշիի խաչմերուկից դեպի Եմիշճան, Բերդաշեն տանող ճանապարհի, որից էլ կօգտվեն նաեւ ենթաշրջանի մյուս գյուղերը։

Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ կառուցված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի հետ, որի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, նախարարը պատասխանել է, որ մի մասը վերանորոգել խոստացել է «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, իսկ մյուս մասը կարվի կառավարության կողմից, այդ թվում այն փոքր հատվածների ասֆալտապատումը, որն այդպես էլ մինչեւ հիմա չի արվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031