
Տուժած կինը հայտնել է իրողությունը

Տուժած կինը, ի վերջո, հայտնեց իրողությունը, իսկ վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանությունհաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 52-ամյա մի կին և հայտնել, որ իրենց տան բակում վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խմբին տուժող կինը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 83 հասցեի մոտ վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Նույն օրը, ժամը 13.50-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Դավիթ Ե.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել կնոջը և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն