Փաստաթղթեր ներկայացրել են նաև Արտյոմ Գեղամյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. մարտի 12-ին կայանալիք դատական իստի ընթացքում ճառով հանդես կգա գործով մեղադրողը:
Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անգործության:
Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։
Փետրվարի 17-ին, ժամը 12.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում և 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում կախված են քարաբեկորներ. առկա է ընկնելու վտանգ:
Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի ՈՒՂԵՑՈՒՅՑ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Այժմ ՀՀ կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքերը։ 168.am-ի հետ զրույցում նաիրիտցիներից Շողիկ Նաղդալյանը նշեց, որ այս տարի փետրվարի 6-ից իրենց ազատել են աշխատանքից՝ առանց վերջնահաշվարկ կատարելու։ Նա նաև նշեց, որ այսօր ժամ 11։00-ից իրենք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, սակայն մինչ այժմ իրենց որևէ մեկը չի մոտեցել լսելու իրենց պահանջները լսելու։ Նրանք պատրաստվում են մնալ այնքան, մինչև իրենց հարցին լուծում տրվի։
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում. 7, 8, 9-րդ դասարանցի երեխաները պահանջում էին վերադարձնել աշխատանքից ազատված իրենց աշխարհագրության ուսուցչուհուն՝ Արմինե Սեյրանյանին:
ԲՀԿ-ից շարունակում են բարձրաձայնել, որ երեկ՝ ամբողջ գիշեր, ոստիկանության ներկայացուցիչները կուսակցության մի շարք անդամներին պատկանող կառույցներում եւ բնակարաններում ոստիկանական գործողություններ են իրականացրել:
Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:
Փետրվարի 17-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/3 շենքի բնակիչներից մեկը փակվել է ննջասենյակում և փորձում է կտրող գործիքով վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես հայտնում եմ, որ իմ կյանքում գոնե գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ։ Եթե լինեն խնդիրներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ես շարունակելու եմ պայքարել։ Ես արդեն տարիներ շարունակ ԲՀԿ-ի անդամ եմ և հայտարարում եմ, որ ոչինչ չի փոխվել և ես շարունակելու եմ լինել այդ կուսակցության անդամ։ Որպես անձ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի անձի կողքին»,- ասում է նա:
Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Բնականաբար յուրաքանչյուր հանրահավաք, անկախ նրանից, թե ինչ կոնտեքստով է, դա կլինի տաս հոգի, հազար, թե տաս հազար հոգի, եթե մարդիկ փողոց են դուրս գալիս, ուրեմն խնդիր կա, եւ իշխանությունը հենց դրա համար է, որպեսզի ուսումնասիրի խնդիրը: Բայց յուրաքանչյուր հանրահավաքի համար իշխանությունը ընդունում է այդ մարտահրավերները եւ պատրաստ է այդ բոլորին պատասխան տալ օրենքի սահմաններում:
Փետրվարի 16-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին:
«Միշտ էլ բանակցությունները լուրջ էին, պարզապես բնական է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, իսկ Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այլ նաև խախտում էր հրադադարի ռեժիմը, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:
«Որ տենային տունն է, կտանեին, ո՞նց կթողնեմ տղուս տանեն, էդ քննությունը ավարտված է, ոչ մի բան չկա, ոչ փաստ, ոչ տուժող, իմ տղան հիմա ինչ-որ տեղ է, տղայիցս ձե՞ռ եմ քաշել, որ գնա, ո՞վ իմանա, որ գնա, տղայիս կենդանի կտեսնեմ, թե չէ: Եկել 30-40 հոգով ընկել էին տունս, ամբողջ փողոցը փակել, կարծես Պերմյակովին էին բռնում, ամոթ էլ է»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Փետրվարի 16-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Մալականի այգի» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2014թ. հոկտեմբերի 3-ի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:
Փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանում` Սամվելենց տանը, կռիվ է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։
Բժշկասոցիալական փորձաքննություն առաջին անգամ անցնելու համար քաղաքացին պետք է դիմի իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպություն (տարածքային պոլիկլինիկա):
Փետրվարի 14-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Վլադիմիր Գ.-ին և 1999 թ. ծնված Գոռ Ղ.-ին: