Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը: 45 վարորդ` ոչ սթափ, 67-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին կմասնակցի նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: Մրցույթին մասնակցելու համար Արմեն Հարությունյանը փաստաթղթերը ներկայացրել է երեկ՝ փետրվարի 12-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Կ.Հայրապետյանին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Փետրվարի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու եւ Երեւան այցելությունից հետո կմեկնեն Ստեփանակերտ եւ հանդիպում կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ:
Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել պատասխանը:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Բերձորյան ահաբեկչությունը անմիջականորեն ղեկավարել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (առավելապես հայտնի է «Օգանովսկի Սամո» մականունով), ԼՂՀ ՆԳ նախարար Կամո Աղաջանյանը և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը (առավելապես հայտնի է որպես «Հադրութի Վանո», նախկինում եղել է Հադրութի ոստիկանության պետ):
Դեռևս հույս ունենք, որ պարոն Ա. Աղաբեկյանը կգիտակցի իր սխալը և Արցախն ու մեր պետականությունը օտարին հանձնող ռեժիմին իր հավատարմությունն ապացուցելու համար խղճի ու արդարության դեմ գործելու փոխարեն ներողություն կխնդրի Շուշիի առանձնակի գումարտակի սպաներից և նրանց հրամանատար Ժ. Սէֆիլյանից:
«Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների»։
«Ամեն մարդ պիտի իմանա, որ ճշմարտությունը կբացահայտի, եթե թաքցնում են պետությունից գումարներ, մինուս տեղեր ունենալով՝ մեծ-մեծ խոսելը ո՞րն է: Հայաստանում երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, էդքան գումարներ որտեղի՞ց իրեն, տունը ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
«Առաջարկում եմ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցով: Որոշման պատրաստի նախագիծը կա, իսկ 44 պատգամավորի ստորագրություն կա՞: Իմ ստորագրությունը երաշխավորում եմ»:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ «Բելաջոյի Գրիշը» չի բացառում ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հեռանկարը:
Ինչպես ամիսներ առաջ գրել էինք, առողջապահության փոխնախարար է նշանակվել ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանի որդին՝ Գագիկ Միրի ջանյանը, ով վաղուց էր ձգտում այդ պաշտոնին։
«Խոր ըմբռնումով»,- ասաց նա: Իսկ ինչո՞ւ եք ձեր ֆրակցիայի այսքան փոքր սենյակում Ծառուկյանի նկարը երկու օրինակից դրել, մեկը` պատին, «մույսը»՝ պահարանին: ՀՀԿ-ում, օրինակ, Սերժ Սարգսյանի նկարները մեկ օրինակից են. ուզում եք նրա նկարով լրացնե՞լ բացակայությունների «անմխիթար» ցանկը, թե՞ ինչքան շատ` էնքան լավ: «Հա, երրորդն էլ ենք դնելու, էդպես էլ իմացեք»:
Պարզվում է՝ ոչ միայն Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի բիզնես-գործերն են շատ վատ, այլև նրա ճակատագիրը կիսող, «կադրային ռեզերվում» հայտնված Ալիկ Սերգեյիչի:
«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում:
Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում կիրառվում է միգրացիոն նոր օրենսդրություն, որի հետևանքով Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար ՌԴ կամ ՀՀ անձնագրեր են ստացել, մեխանիկորեն զրկվում կամ էլ կամավոր հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Վրաստանում երկքաղաքացիության չկա։
Փետրվարի 12-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9/1 շենքի մոտակայքում խցանված դիտահորից առաջացած արտահոսքը մասնակի վնասել է շենքի աստիճանավանդակը. անհրաժեշտ է օգնություն:
Սովորաբար Շվեյցարիա այցելած զբոսաշրջիկները հիանում են այդ երկրի գյուղերի և քաղաքների մաքրությամբ, բայց հազվադեպ են հետաքրքրվում՝ ինչպես են նրանք դրան հասել։
«Արտակարգ» իրավիճակ Հյուսիսային պողոտայում. սրճարանում ծագած վեճն անսպասելի ավարտ ունեցավ փողոցում…
ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվող անձանց շրջանակը
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից մեկ ամիս անց մեղադրյալ Վալերի Պերմյակովը չի տարվել Ավետիսյանների բնակարան՝ քննչական փորձարարության: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել:
Տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:
Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծեծված և անգիտակից վիճակում» բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Այսօր մեր եկեղեցիներում պատարագ էր՝ նվիրված Ավարայրի ճակատամարտում նահատակված «Վարդանանց». փա՜ռք Աստծո՝ առանց… քաղաքական խաղերի (ուզում էի ասել՝ «ռեժիմի»)… Ինչպես այսօր, այդպես էլ ապրիլի 23-24-ին բոլորս պետք է աղոթենք հանուն Աստծո, հանուն Հայրենիքի նահատակվածների հոգու հանգստության համար, խնդրենք նրանց բարեխոսությունը Հիսուսին՝ Հայրենիքի և մեր հոգու փրկության համար… Փոխարենը հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ. մեր պապերի ապրած ողբերգությունը, զոհաբերությունը, ինչպես Քրիստոս՝ հանուն մեզ, մարդկանց ներկայիս նեղություններն ու դժգոհությունները չի կարելի օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու, և ամեն գնով՝ «նպատակը արդարացնում է միջոցը» սատանայական կարգախոսով, իշխանության տիրանալու համար. դա բարոյական չէ, Աստծուց չէ. չարից է…»:
«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն դադարեցրել է աշխատանքը: Խնդիրը ժամանակավոր է: Այսպես վստահեցրել է ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը: Ըստ նրա, իրենք աշխատում են արտերկրից ստացվող պատվերներով:
Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար: