Հակառակորդի կրակոցներից զոհված Վահեն մեկ ամսից զորացրվելու էր
Tsayg.am-ը գորւմ է. Զոհված 20-ամյա Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արևիկ գյուղից էր: Բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուց հետո: Ընտանիքի անդամներն անհամբեր սպասում էին տղայի վերադարձին: 1 ամսից Վահեն զորացրվելու էր, անգամ տասնօրյա արձակուրդից էր հրաժարվել: Ընդամենն օրեր առաջ պարգևատրվել էր մեդալով` ծառայակցի կյանքը փրկելու առիթով: Համագյուղացիները պատմել են, որ տղան հպարտանում էր զինվորական համազգեստով ու հենց Լեռնային Ղարաբաղում իր ծառայությամբ: Վահեն Վանոյանների կրտսեր զավակն ու միակ որդին էր:
Կայքը հիշեցնում է, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը՝ ծնվ. 1995թ և Միքայել Առաքելի Թորոսյանը՝ ծնվ. 1996թ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: