
Գերմանիան ուժեղացնում է վերահսկողությունը Ֆրանսիայի հետ հաղորդակցության միջոցներում

Գերմանիայի Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ ավիա և երկաթուղային հաղորդակցությունն ուժեղացվել է: «Գերմանիայի անվտանգության ուժերն այս գիշերվանից ձեռնարկում են անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցները: Դրանց թվին է դասվում առաջին հերթին դեպի Ֆրանսիա տանող ավիա և երկաթուղային հաղորդակցության միջոցներում ոստիկանության ուժեղացված ներկայությունը, ինչպես նաև հերթապահ ոստիկանական միավորների զինումը»,- ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ ասել է Գերմանիայի ՆԳ նախարարը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էր հայտարարել տրասնպորտային անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման մասին: