
Սամվել Նիկոյանի որդին նոր պաշտոն կունենա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին:
Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։