
ՀՀ ոստիկանությունը սկսել է նորից զինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարևորվել է:
ՀՀ ոստիկանությունից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ասացին, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պայմանագրերը վերանայվում և վերակնքվում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։