«Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ներկա գտնված Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, մոտենալով Ծառուկյանին, ասել է. «Քաշեցիր, էլի, ինձ»:
Երեկ ԱԺ նիստերի դահլիճում բոլոր պատգամավորների առջեւ ապակե շշերով «Նոյ» էր դրված: Երիտասարդ մի տղա ջրի շշերն ակտիվորեն կրում էր միջանցքներով: Երբ հարցրեցինք՝ ինչի՞ կապակցությամբ է, պատասխանեց, որ ամեն օր բերելու են:
Մայիսի 1-ին, 126 տարի Սփյուռքում գործած, 2 տարի առաջ մայր կառույցները Հայաստան բերած ՍԴՀԿ-ն առաջին անգամ հանրահավաք կանի՝ որպես ձախակողմյան, աշխատավորական շահերը պաշտպանող կուսակցություն: Կարծում եք` Սերժ Թանկյանի համերգից հետո ձեզ կհաջողվի՞ «լայն մասսաներ» հավաքել, հարցրինք ՀՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանին:
Երեկ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանն ստորագրեց հայտնի տնտեսագետ, դոկտորանտ Վիլեն Խաչատրյանի աշխատանքից ազատման հրամանը: Ձեւական պատճառն այն է, որ մայիսի 1-ին լրանում էր Վիլեն Խաչատրյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի «Վան» խանութի ավտոկայանատեղիում կայանատեղի համար «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վարորդն ու առաքիչը վիճել են «Թամարա» ՍՊԸ-ի վարորդի և առաքիչի հետ:
Ապրիլի 29-ին, ժամը 22.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. վերջինիս դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը կենցաղային շարժառիթով`ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ երկու անգամ մետաղյա ձողով հարվածել է սկեսրայրի գլխի գագաթային շրջանին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. 21 վարորդ՝ անսթափ, 29-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Վերջին 3 տարիների ընթացքում՝ ամեն օր, 18-ամյա Խիե Խուն հաշմանդամություն ունեցող իր դասընկերոջը մեջքի վրա տանում է դպրոց, և անգամ իր ընկերոջ՝ Չժանի համար ճաշ է բերում:
Ապրիլի 28-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ձորում «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի քարով բարձված ինքնաթափը բեռնաթափելիս կողաշրջվել է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամները Շիրակի մարզում սկսել են իրականացնել համայնքների սահմանային հատվածների հստակեցումներ: Այս աշխատանքների արդյունքում համայնքների վարչական սահմաններին կից պետական հողակտորները, որոնք մինչ այս դուրս էին մնացել, հիմնականում հանձնվում են համայնքների տնօրինությանը:
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության վերջին տվյալներով այս տարվա բերքի տակ շրջանում կատարվել է մոտ 4100 հեկտար գարնանացանի հերկ, որից 700 հա-ը՝ պետական պահուստային ֆոնդի, իսկ մնացածը՝ համայնքային հողատարածքներում:
Ինչ կար-չկար, սաղ քամուն տվեցինք, գնացել ենք քաղաքապետարան, ոչ տուն կտան, ոչ դոմիկ, տարել մի քանի տեղ են ցույց տվել՝ հավն էդտեղ չի ապրում,-ասում Է Էլմիրա Մադոյանը,-գոնե մի հատ դոմիկ տվեք, ասում են՝ ավագանու նիստին պիտի դնեն, բայց ինչ պիտի տան, ինչքան՝ չգիտենք:
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 28-ին, ժամը 15.15-ին, Շիրակի մարզի Բանդիվան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտեմ Հ.-ն:
26-ամյա կնոջ ամուսինն ու տատիկը ծեծել են ու նվաստացրել տան հարսին:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության 41-ամյա աշխատակցի կողմից խոշոր չափով գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992 թ. ծնված Խաչատուր Ե.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
ՀՔԾ-ում նոր քրեական գործ է հարուցվել: Այս անգամ՝ Լոռու մարզի դատարանի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանին կաշառք տված գործարարի նկատմամբ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:
Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապրիլի 28-ին, ժամը 15.30-ին, Վաղարշապատի տներից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սերյոժա Գ.-ին:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Սպանության պատճառի մասին գիտի «մեկ մեռնողը, մեկ էլ՝ Կարինեն»: Այսօր դատարանում հայտարարեց սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության գործով վկան։ Վերջինս հավելեց, որ ինքը երբևէ չի իմացել, որ տուժող տղամարդն անհանգստացրել է Կարինեին, եթե իմանար, իր մոտ խոսակցություն լիներ, ապա կասեր, որ «ամուսնացած ա, ինչ գործ ունես»:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Դատական բարեփոխումների ծրագիրն և միջոցառումների ծրագիրը 3 տարի առաջ է հաստատվել նախագահի կողմից, բայց իրականացվել է հարցերի 1/3-ից պակասը, իսկ բովանդակային առումով դիտարկելիս՝ իրականացվել են այնպիսի նախաձեռնություններ, որ ամրացրել են դատական բուրգը, կախյալ վիճակի մեջ են դրել ՀՀ ստորադաս դատարաններին ու դատավորներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին:
Ապրիլի 27-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գետափնյա փողոցի բնակարաններից մեկը, որտեղ տանտիրուհին հայտնել է, որ ծեծի է ենթարկվել թոռան կողմից:
«Ասեկոսեներ և բամբասանքներ մեկնաբանելու նպատակահարմարություն չեմ տեսնում, անտեղի ժամանակի կորուստ է