ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
«Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ ազատում, ո՞րն է խնդիրը: Եթե ես վատ եմ աշխատում, ասեք իմ թերությունները: Ասում է՝ ոչ, դուք շատ լավ մարդ եք, ուսումնական գծով ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, բայց քանի որ դու ինձ հետ չես, այսինքն՝ դու չես գրում ուսուցիչների վերաբերյալ, որ նրանք վատ են աշխատում, արձանագրություններ չես կազմում, որ ես իրենց հեռացնեմ, ուրեմն ինձ հետ չես աշխատելու»:
Հայերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենց նկատմամբ ռուսների այսպիսի վարվեցողությունը պայմանավորված է նրանց կողմից Հայաստանի քաղաքական սուբյեկտ հանդիսանալու եւ իրենց՝ հայերի քաղաքական ու քաղաքացիական հավակնություններ ունենալու լրջությունը չընկալելուց:
«Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արևմտյան Հայաստանում:
Վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2013 թվականի ներդրումային ծրագիրը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են։
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ
«Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի: Նոր ա՞ տոկի տված, էտի միամիտ խփված ձուկ ա», հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Արարատի մարզի Նորաշեն գյուղում նախնական տեղեկություններով ինքնասպանություն գործած 25-ամյա երիտասարդը գյուղապետի քեռու թոռն է:
Դատարան է ուղարկվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորի դեմ հարուցված քրեական գործը:
Մայիսի 28-ին, ժամը 15.00-ին, 1971 թ. ծնված Արտաշես Խ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ հրկիզել են իր տանը կից հացատան փայտե դուռն ու կոտրել պատուհանի ապակին:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Մայիսի 29-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 18 և 19 շենքերի մոտակա ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հետսովետական տարածքում աշխատող ԶԼՄ-ները պարզապես չպետք է վախենան, քանի որ ցանկացած անելանելի իրավիճակ ամեն դեպքում ունի ելքեր և մի քանիսը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուսական «Դոժդ» առցանց հեռուստաալիքի հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան:
Մայիսի 28-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 36 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է:
«Մեր փեսան ադրբեջանցու ու թաթարի զավակ է: Աղջկաս հետ միասին աշխատում էին նավաշինական գործարանում, այդտեղ էլ ծանոթացան: Երբ իմացա նրանց սիրո մասին, փորձեցի բացատրել, հասկացնել, խոչընդոտել, բայց ապարդյուն: Նրանք սիրում էին իրար, եւ այս անգամ էլ սերն ավելի հզոր էր, քան մայրական հորդորները»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 18-ը:
2015 թ. հունվար-մարտին Բավրայի անցակետում ելքերի թիվը եղել է 70 հազար 454 մարդ, իսկ Գյումրու օդանավակայանից` 3560, իսկ ահա 2014 թվականի նույն ժամանակահատվածում Բավրայի անցակետում ելքերի թիվը եղել է 33 հազար 390, իսկ Գյումրու օդանավակայանից` 3716:
Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչության ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Լավրենտ Բ.-ի:
Որոշումը կայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:
Արագածոտնի մարզի 32-ամյա բնակչուհին նախկին ամուսնուն մեղադրում է սեռական ոստնձգությունների մեջ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 27-ին, ժամը 23.00-ին, Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, ով մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը:
Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Մայիսի 28-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հայր և որդի` Կարեն և Վահան Ղ.-երին:
ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն (Բուլկի) անցած մեկ տարում իր դրամական միջոցները 796 հազար դոլարից ավելացրել է մինչև 913 հազար դոլարի: Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած տնտեսական ճգնաժամային տարում ինչպե՞ս է դա նրան հաջողվել:
Մայիսի 28-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արման Պ.-ին, 1966 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1969 թ. ծնված Գառնիկ Ֆ.-ին:
«Սերժ Սարգսյանը նույնպես օգտվել է բյուջեից՝ ուղևորվել է Հարավային Կորեա և անձնական նպատակներով ինքնաթիռով մեկնել է»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում՝ կիլոգրամը 1.7 դոլարով, և դրա հետևանքով կաթի մթերումը ՀՀ-ում ձեռնտու չէ:
Հաշվի առնելով 2015 թ. մայիսի 18-ին Երևանում անցկացված «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկման արդյունքները,
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խումբ ստեղծելու և դրա կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: