Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր է՝ բնակություն հաստատի Արևմտյան Հայաստանում. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ և հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:
Մեր հարցին՝ ինչո՞վ է գբաղված Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արևմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։